«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Թուրքիան շարունակելու է ուս-ուսի կանգնած մնալ Ադրբեջանի կողքին

Թուրքիան շարունակելու է ուս-ուսի կանգնած մնալ Ադրբեջանի կողքին
06.04.2016 | 00:32

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմետ Դավութօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում Հայաստանի հարձակմամբ սկսված մարտերի ընթացքին և Թուրքիայի ազգային մեծ ժողովի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անունից դատապարտում ենք այդ հարձակումները: Այս առիթով ցավակցություն եմ հայտնում Հայաստանի հարձակումների հետևանքով զոհված ադրբեջանցի եղբայրներին: Մարտերի ընթացքում զանգահարել եմ նախագահ Ալիևին և ԱԶ կուսակցության, Թուրքիայի Հանրապետության կառավարության, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ԱԶ կուսակցության խմբակցության անունից հետևյալ ուղերձն եմ հղել՝ ողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքիան Հայաստանի հարձակումների և օկուպացիայի դեմ շարունակելու է ուս ուսի կանգնած մնալ Ադրբեջանի կողքին»,- ասել է Դավութօղլուն: «Ադրբեջանի տված ամեն մի զոհը մեր հոգին է, մեր սիրտը: Այսուհետ ևս շարունակելու են աջակցել Ադրբեջանին իր արդարացի պայքարում: Մինչև չազատագրվեն օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, մենք` որպես 78 միլիոն քաղաքացի, շարունակելու ենք կանգնած մնալ Ադրբեջանի կողքին: Տա աստված, մի օր Ադրբեջանը ավարտին կհասցնի տարածքային ամբողջականության, իր անկախության և բարօրության համար մղվող պայքարը»,- հայտարարել է վարչապետ Դավութօղլուն` արժանանալով կուսակիցների բուռն ծափահարություններին:

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ